Լիխտենշտեյնում անցկացված ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (վազք 3000 մ) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:
Ատլետիկայի ՀՀ հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Առաջնությանն են մասնակցել 17 երկրների 205 մարզիկներ:
Ատլետիկայի ՀՀ հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն