«Համով-հոտով Երեվան» հայկական խոհանոցի փառատոնի ժամանակ Aravot.am-ը զրուցեց Տեր Շնորհ քահանա Մաթեւոսյանի հետ:
-Ո՞րն է հոգեւորի եւ աշխարհիկի խորհուրդը:
-Այսօր ներկայացվում են եկեղեցու տաղավար տոները, որոնք ընդգրկում են նաեւ հայկական ավանդական ճաշատեսակները եւ եկեղեցին ընդունում է դրանք: Հոգեւորը միշտ պետք է համատեղվի աշխարհիկի հետ: Հոգին առանց մարմին կամ մարմինն առանց հոգու՝ կմահանա:
-Այս օրերին «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» շարժում է սկսվել, որի մասնակիցները պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:
-Կաթողիկոսն աստվածընտրյալ է: Ծառի տերեւն անգամ չի կարող ընկնել առանց Աստծո կամքի: Եթե ինքն ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս, ուրեմն դա Աստծո կամքն է: Մարդն իրավասու չէ դա լուծել:
-Բայց ասում են, թե Գարեգին Բ-ն ընտրվել է խարդախությամբ, անգամ ԿԳԲ-ի միջամտությամբ:
-Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե ինքն ընտրվել է, ուրեմն Աստված կամեցել է: Եթե Աստված չկամենար, չէր ընտրվի եւ ոչ մի ԿԳԲ չէր օգնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նույն «տրամաբանությամբ» եթե շարժումը հաղթի և կաթողիկոսը հրաժարական տա, ապա դա տեղավորվում է Աստծո կամքի շրջանակում:
Տէր Հայր
Ձեզի դպրեվանքում չեն սովորացրած որ Աստուած ստեղծած է մարդը ըստ պատկերի իւրում –
Այսինքն ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ՏԷՐ – ընտրելու Բարին կամ Չարը –
Պէտք չէ շփոթել ԱՍՏՈՒԱԾ Կ՛ՈՒԶԷ և ԱՍՏՈՒԱԾ ԹՈՅԼ ԿՈՒ ՏԱՅ որ իւրաքանչիւր անձ
/այսինքն մարդ արարած/ իր ազատ կամքին տէր կանգնի / ;
Որ՞ ծնողքը կ՛ուզէ որ իր չափահաս զաւակը դառնայ մարդասպան կամ թմրամոլ ? ուզելը մի բան է
թոյլ տալը ուրիշ բան – Քրիստոնեային Աստուածը մէկ է -Յստակ հաղորդած է իր
պատուիրանները Չարը Աստուծոյ կամքին հետ կապ չունի այլ մարդու անհաւատարմութեան ;