Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Համով-hոտով Երեւան» հայկական խոհանոցի փառատոնը (Ֆոտոշարք)

Հունիս 11,2018 00:10

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Երեւանյան ամառ 2018» եռամսյա տոնակատարությունների շրջանակներում այսօր Հանրապետության հրապարակի հարակից այգում անցկացվեց «Համով-Հոտով Երեւան» հայկական խոհանոցի փառատոնը: Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն:

Առանձին տաղավարներում ներկայացվել էին հայկական ազգային եւ եկեղեցական ճաշատեսակներ, որոնք երևանցիներին եւ հյուրերին հայկական խոհարարական ժառանգությանը ծանոթանալու եւ  ուտեստները ճաշակելու հնարավորություն էին ընձեռել:

Aravwt.am-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց. «Այս փառատոնում ներգրավված են կրթօջախներ,  ռեստորաններ եւ ներկայացնում են տարբեր տոներ, սկսած Ամանորից, մինչեւ Սուրբ Խաչ եւ այդ տոների հետ կապված հայկական սննդի համակարգը, բանահյուսական նյութը եւ գեղարվեստական մասը»:

Հարցին, թե տոնակատարությունը որքանո՞վ կանդրադառնա Հայաստանի միջազգային ճանաչման, զբոսաշրջության զարգացման վրա, պարոն Մամուլյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինն այն է, որպեսզի նախ եւ առաջ մեր ժողովուրդը ճանաչի իր տոների եւ ազգային խոհանոցի հիմքն ու արմատները: Երկրորդ խնդիրը, իհարկե այն է, որ սա հայկական ավանդույթները տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու լավագույն խթան է», պարզաբանեց Սեդրակ Մամուլյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930