Հունիսի 10-ին Ազգային օպերային թատրոնում կայացած «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը ներկայացրեց այս տարվա դափնեկիր Չո Լա Աունին:
Վերջինս հայտնեց, որ այս առավոտ ընտրել են իրեն որպես «Ավրորայի» մրցանակի դափնեկիր: «Ինձ համար պատիվ է ստանալ «Ավրորայի» մրցանակը, կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր հայերին, միջազգային հանրությանը, բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ավրորային: Մենք կարիք ունենք հայերի օգնությանը, որպեսզի կարողանանք լուծել ռոհինջաների խնդիրը, որպեսզի հնարավորություն լինի իրացնել մեր իրավունքները եւ ստանալ մարդասիրական օգնություն»,-ասաց Չո Լա Աունը:
«Կան կյանքում հերոսներ, որոնք լուրջ են վերաբերվում համընդհանուր արժեքներին, մարդկային արժանապատվությանը, որոնցից փորձում են զրկել փոքրամասնություններին, եւ կան նաեւ մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել նրանց քաղաքակրթության գիրկը»,-ասաց Վարդան Գրեգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ