Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Գրեգորյան. «Ազգայնական պոպուլիզմը մեծ տեղ է գրավում աշխարհում»

Հունիս 10,2018 16:22

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը պատասխանելով «Ավրորայի» առաքելության վերաբերյալ հարցին՝ փախստականների խնդրի համատեքստում, նշեց. «Հարուստ երկրները հրաժարվում են ընդունել մեծ թվով փախստականների: Հորդանանն ու Պակիստանն, օրինակ ավելի շատ փախստականներ են ընդունում, քան եվրոպական որեւէ երկիր, ամենամեծ թվով՝ 660 000, փախստականներ ընդունած երկիրը Գերմանիան է…

Փախստականների առաջ փակում են դռները, ազգայնական պոպուլիզմը մեծ տեղ է գրավում աշխարհում …Ներգաղթյալները դիտվում են որպես պոտենցիալ թշնամիներ, հանցագործներ եւ խաղաղություն խախտողներ…Չնայած սրան, այսօր ցեղասպանության ճանաչումն արդեն դարձել է ավելի դյուրին, եթե փոխհատուցման հարց չկա»:

ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ մեկ այլ հարցի էլ պատասխանելով, Վարդան Գրեգորյանն ասաց, որ ԱՄՆ նախագահները խուսափում են օգտագործել Ցեղասպանություն բառը, այն փոխարինում են հայերեն եղեռն բառով, կամ արտաբերում են Հոլոքոստ բառը: «Մենք իրենց խնդիրը դարձրել ենք մեր խնդիրը, իրականում իրենք ճանաչել են, սակայն փորձում են բառերի հետ խաղալով պաշտպանվել իրավական վարագույրով»:

Պատասխանելով այն հարցին, արդյոք մտավախություն չունի, որ իրեն կրկին կարող են ձերբակալել, քանի որ մասնակցել է Ցեղասպանության վերաբերյալ «Ավրորա» միջոցառմանը, «Ավրորայի» 2018 թ. դափնեկիր Չո Լա Աունն ասաց, որ անշուշտ ունի նման մտավախություն, սակայն միաժամանակ հավելեց. «Ես կփորձեմ մեր կառավարությանը բացատրել, թե ինչ էի անում «Ավրորայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930