Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորայր Դավիդյան. «Այդ մարդը ահավոր ալկոհոլիկ է ու սաղ օրը խմում գալիս էր գործի». primenews.am

Հունիս 10,2018 14:50

Shamshyan.com-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու մեջ։

Ըստ տեղեկության, Դավիդյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ։ Դավիդյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ՓԲԸ-ի տնօրենն է, և տեղեկության համաձայն, իր մոտ գրանցված ավտոմեխանիկի աշխատավարձը շուրջ 10 տարուց ավել է չի վճարել։ Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունը տեղեկություն է ստացել նաև այն մասին, որ Նորայր Դավիդյանը յուրացրել է նաև 25-ից ավել այլ քաղաքացիների աշխատավարձեր։

Քիչ առաջ մենք կապ հաստատեցինք Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում կտրուկ բացառեց տարածված լուրը, այն անվանելով հերթական ապատեղեկատվություն։

«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ես ոչ մի գումար էլ չեմ յուրացրել, դա ո՞նց կարող է հնարավոր լինի։ Այդ մարդը ահավոր ալկոհոլիկ է ու սաղ օրը խմում գալիս էր գործի, ու երբ ազատում էի աշխատանքից գնում վրաս բողոքվում էր։ Նա պրոֆեսիոնալ ալկոհոլիկի մեկն է ու եսիմ ում սիրածը»,- մեր հարցադրումներին ի պատասխան այսպես խոսեց նախկին նախարարը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «primenews.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930