Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ի աշխատողները վարկեր են վերցրել հենակետը նորոգելու համար

Հունիս 10,2018 11:00

2017թ. Տավուշի մարզի 12 համայնքում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Այդ  հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումներին աջակցման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի հենակետը ստեղծվել է նախկինում բժշկական ամբուլատորիայի համար նախատեսված, կիսակառույց մնացած տարածքում: Այդ հենակետի տարածքը կառուցապատելու, կահավորելու համար հենակետերի աշխատակիցները բանկերից վարկեր են վերցրել եւ այդ գումարները ներդրել իրենց աշխատավայրի կառուցապատման համար: Քաղպաշտպանության հենակետերի աշխատողների աշխատավարձը բարձր չէ, նրանք դժվարություններ են կրում այդ վարկերը մարելու համար: Այդ մասին նրանք մեզ հայտնել են: Ինչո՞ւ անցյալ տարի պետական բյուջեից անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել քաղաքացիական պաշտպանության հենակետի գործարկման համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930