Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը երրորդ տեղի համար գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Փանահ Իլյասիի նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալը:
Բրոնզե մեդալի համար պայքարելու է նաեւ 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, որի մրցակիցը լինելու է ռուսաստանցի Բատիրբեկ Ցակուլովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ