Նկատի ունենալով ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը՝ տեղեկացնում եմ, որ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:
Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական