Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետ. «Վերջին անգամ մեզ մոտ լողի առաջնություն անցկացվել էր անհիշելի ժամանակներում»

Հունիս 09,2018 22:49

Այսօր Իջեւանի լողի մասնագիտացված ՄՊՄԴ-ի անդրանիկ բաց առաջնությանը ներկա եղան նաեւ Տավուշի մարզպետը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Aravot.am-ը զրուցեց քաղաքապետի հետ:

-Որքա՞ն եք կարեւորում Իջեւանում նման մարզահամալիրի գոյությունը:

– Մենք շատ ենք կարեւորում լողի մուտքը մեր քաղաք, ինչը հնարավոր դարձավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի անմիջական ջանքերի շնորհիվ: Շնորհակալ ենք: Այս մարզահամալիրի վերանորոգված բացօթյա խաղադաշտում արմատավորվում են նաեւ վոլեյբոլը, բասկետբոլը, որոնք խթանում են սպորտն ու առողջ ապրելակերպը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Մենք ուշադրություն ենք դարձնում նաեւ մյուս մարզաձեւերին եւ ջանքեր ենք գործադրում դրանց համար էլ բարվոք պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

– Վերջին անգամ Իջեւանում ե՞րբ է լողի առաջնություն անցկացվել:

– Դժվարանում եմ մտաբերել: Անհիշելի ժամանակներում:

– Դուք որպես քաղաքապետ ինչ-որ ձեւով աջակցո՞ւմ եք, որպեսզի բնակիչները ընտանիքներով հաճախեն լողավազան:

– Կարծում եմ, աջակցելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ իրենց ցանկությունն էր, որպեսզի Իջեւանում լողավազան լիներ: Հաճախում են:

– Անձամբ օգտվո՞ւմ եք այս լողավազանից:

– Երբ ժամանակը ներում է, առավոտյան վաղ ես ավագանու անդամները, իմ ընկերները գալիս ենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930