Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես վարչապետն ասաց՝ այդ մարդիկ արժանի են»․Սեյրան Օհանյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասին

Հունիս 09,2018 19:08

Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ այս նշանակումը բավական քննադատության էր արժանացել, մասնավորապես իր մտահոգությունն էր հայտնել Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, որը նշել էր, թե «ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնում»։ Լեգենդար Կոմանդոսն էլ, սխալ քայլ համարելով այդ պաշտոնից Մովսես Հակոբյանին ազատելն, ասել էր․ «Ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի»։

Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես մի քանի անգամ այդ կարծիքը հայտնել եմ, այսօր էլ եմ հայտնում, որ ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ է այդ նշանակումը տեղի ունեցել և գտնում եմ, որ ինչպես վարչապետն ասաց՝ այդ մարդիկ արժանի են։ Ես նրանց հետ ծանոթ եմ, միասին ծառայել ենք, և նրանք պարտավոր են մեր ժողովրդի և մեր ռազմաքաղաքական ղեկավարության վստահությունն արդարացնելու։ Ես վստահ եմ դրանում»։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը մինչև Հայաստան գալը եղել է Արցախի ընտրված նախագահը և Սերժ Սարգսյանի, որը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, ինքը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել իրեն, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես երկար տարիներ եղել եմ Ղարաբաղի պաշտպանության նախարար, այն տարիներին էլ ես արտահայտել եմ իմ կարծիքը, որ Ղարաբաղը, լինելով ոչ միայն բանակցային կողմ, այլ նաև ամենօրյա պատերազմն իր ուսերի վրա տեսնող կողմ, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում մասնակցություն ունենալ, հակառակ դեպքում հարցի լուծման վերջնական փուլերից մեկում, մենք պետք է նորից սկսենք զրույց»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս մարդը, Ապրիլ 2016-ի պատերազմի վախտը, ութը տարիներէ ի վեր ՀՀ Պաշտպամութեան նախարարն էր… Եթէ Բանակում վարչական այդքան բացթողումներ բացայայտուել են այդ պատերազմի ընթացքին, դեռ ի՞նչ արժէք ունին այս անձին կարծիքները Բանակի մասին… եւ դեռ ի՞նչպէս նա երես ունի նորէն մէջտեղները ելլելու, ամէն առիթով նոր վարչապետը գովելու, բացայայտօրէն յուսալով որ պաշտօն կը տրուի իրեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930