Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են ապօրինի գործունեության մի շարք դեպքեր. ՊԵԿ

Հունիս 09,2018 14:55

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության շուրջօրյա իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումներով օրերս Երևանում և մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, Երևանի Արշակունյաց 124/4 հասցեում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, ավելի քան 200քմ արտադրական տարածքում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտյա արկղերի արտադրություն՝ երեք չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ մարտի 15-ից իրականացրած գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 500 հազար դրամ:

Միաժամանակ, աշխատանքներ են տարվում արտադրությունում օգտագործված փայտանյութի հումքի ձեռքբերման աղբյուրը ճշտելու նպատակով : Մեկ այլ դեպքով էլ իրացնելով օպերատիվ տվյալները, Տիչինայի 1-ին նրբանցք, 14 տան հասցեում հայտնաբերվել է ապրիլի 2-ից հարկային դաշտից դուրս՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու գործող լավաշի արտադրամաս՝ 40քմ տարածքով: Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում օպերատիվ տվյալներն իրականացնելիս ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են առանց պետական  գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, լիցենզավորման ենթական գործունեությունն առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան:

Բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումներով Երևանի Արարատյան 99 հասցեում հայտնաբերվել է առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն: Պարզվել է, որ քաղաքացին 50քմ վարձակալած տարածքում մայիսի 1-ից իրականացրել է պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն՝ երկու չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ ապօրինի գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 400 հազար դրամ: Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ նույն հասցեում, մեկ այլ քաղաքացի, կրկին շրջանցելով հարկային դաշտը, 60քմ վարձակալած տարածքում մայիսի 15-ից է իրականացրել նմանատիպ գործունեություն՝ մեկ չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ:

Այս դեպքով էլ՝ ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 320 հազար դրամ: Իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել են նաև ապօրինի գործող մերսման սրահ: Պարզվել է, որ երկհարկանի շինությունում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման գործող մերսման սրահում, բացի գործունեության կազմակերպչից, աշխատել է ևս 5 չգրանցված վարձու աշխատող: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել են նաև ապօրինի գործող խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր և այլն:

Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930