Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին վարչապետը հրաժարական տվեց ոչ այն պատճառով, որ ՀՀ-ում ընդդիմություն կա». Ռուբեն Վարդանյան

Հունիս 09,2018 14:21

«ՀՀ-ում ճգնաժամը բարոյական էր»,-Մատենադարանում այսօր Aurora Dialogues երեւանյան քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով ներհայաստանյան վերջին զարգացումների մասին:

«Նախկին վարչապետը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ընդդիմություն կար, այլ նրա համար, որ մարդիկ ասացին՝ չենք ընդունում, որ դուք ստեցիք»,-ասաց նա՝ նկատի ունենալով այն փաստը, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդի անունը կհայտարարվի հունիսի 10-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. avag says:

    Բոլորը քո պես ազնիվ, ճշմարտախոս հարուստ պետք է լինեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930