Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքն իրավունք չունի Հայաստանից որեւէ բան պահանջել». Վարդան Գրեգորյան

Հունիս 09,2018 14:07

«Սփյուռքն իրավունք չունի Հայաստանից որեւէ բան պահանջել: Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, որը կառավարություն եւ այլ պատկան մարմիններ ունի: Դրամ տալը չէ խնդիրը, այլ նվիրվելը: Յուրաքանչյուրս պետք է անենք հնարավորը, որ Հայաստանն ամենազարգացած երկրներից մեկը լինի»,- Մատենադարանում այսօր Aurora Dialogues երեւանյան քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Նա այսպիսի համեմատություն արեց. «Մենք երկու «թոք» ունենք՝ մեծը՝ Հայաստանը եւ փոքրը՝ Սփյուռքը: Եթե մեկին վտանգ է սպառնում, մյուսը պետք է շնչի, մինչեւ վտանգվածը վերականգնվի»:

Խոսելով այն մասին, թե ինչ փոփոխություններ է ակնկալում Հայաստանում, Վարդան Գրեգորյանն ասաց. «Հայաստանը խնդիրներ ունի՝ երկու կողմից շրջափակում, Արցախյան հիմնախնդիր…կարծում եմ՝ կրթությունը եւ ժողովրդի առողջությունը թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինեն: Կարեւոր է, թե առաջիկա հիսուն տարում Հայաստանն ինչպիսի տնտեսություն եւ կրթություն կունենա»:

Վարդան Գրեգորյանը նաեւ ասաց, որ այսօր մի շարք սփյուռքահայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ, ներդրումներ անել: «Եթե չեն էլ ուզում, պետք է ստիպենք գալ»,-կատակեց բարերարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930