Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բեռնարդ Քուշները Երեւանում բողոքի նոտա հղեց Ֆրանսիային. «Փախստականներին չեն ընդունում»

Հունիս 09,2018 12:37

«Իմ երկիրը գործնականում փախստականների չի ընդունել…մեր երեխաները խաղում են միջերկրական ծովի ափին, բայց մենք չենք ընդունել փախստականների»,-Մատենադարանում այսօր Aurora Dialogues երեւանյան քննարկումների ժամանակ հայտարարեց «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախկին նախարար, Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշները՝ խոսելով պատերազմների հետեւանքով առաջացած միգրացիոն ճգնաժամի մասին:

Նա շեշտեց, որ քարոզչական մակարդակում անգամ, Սիրիական ճգնաժամն, օրինակ, դարձել է սովորական ինչ-որ երեւույթ. «Երբ հայտարարում են, որ մի տասը հազար մարդ էլ մեռավ, էլ չի ազդում մարդկանց վրա, հասկանո՞ւմ եք: Սա առօրյա է դարձել: Մինչդեռ այդ ճգնաժամերն իրական մարդկանց են վերաբերում, որոնք ամեն օր մեռնում են պատերազմների հետեւանքով»: Բեռնարդ Քուշները նշեց, որ իր երկրում եւս փախստականների խնդրի հանդեպ արդեն անտարբերություն է նկատվում. «Առաջ, երբ ծովում փախստականներ էին խեղդվում, Ֆրանսիան փրկարար նավեր էր ուղարկում, իսկ հիմա…արդեն խղճահարության հանդեպ է հոգնածություն դրսեւորվում»:

Քուշները շեշտեց, որ փախստականների խնդրի հանդեպ միջազգային քաղաքական առաջնորդները ներկայում անտարբեր են նաեւ քաղաքական դրդապատճառներով. «Եթե նրանք ասեն՝ «այո, մենք կօգնենք փախստականներին», մարդիկ չեն ընտրի նրանց: Կարծում եմ՝ Եվրամիությունը  պետք է առաջատար լիներ փախստականներին աջակցելու հարցում, բայց գնալով արգելում է փախստականների մուտքը: Փախստականները հանցագործ չեն»:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդի անունը կհայտարարվի հունիսի 10-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930