Սույն թվականի հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ- երի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։
Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։
Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ