Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն ստիպված է ընտրություն կատարել վատի եւ շատ վատի միջեւ. Պարգև Օհանյան. «Հրապարակ»

Հունիս 09,2018 11:59

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրության կարգը թերի է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածը, որի համաձայն թեկնածուներն ընտրվում են վճռաբեկ դատարանի դատավորների թվից, պետք է փոխվի:

«Մեծ պահանջ, մարտահրավեր կա Սահմանադրությունը փոխելու: Պետք է նոր կարգ հաստատել, որ վճռաբեկի նախագահին ընտրեն նաեւ այլ դատավորների թվից: Լուրջ մարդիկ կան, պատրաստված կադրեր: Հակառակ դեպքում ԲԴԽ-ն ստիպված է ընտրություն կատարել վատի եւ շատ վատի միջեւ: Հազիվ ուրախացել ենք, որ մեր երկրի իշխանությունը փոխվել է, որ առողջ, հանրության կողմից ընդունված ուժեր են եկել՝ քաղաքական իշխանությունը վերցրել, բայց այս նույն ժողովուրդը, չգիտես ինչու, դատական իշխանության հարցում պետք է յոլա գնա «վատով»»,- ասաց նախկին դատավորը: Ինչո՞ւ ԲԴԽ անդամները ոչ մեկին շատ ձայն չտվեցին:

«Կարծում եմ՝ նրանք զգուշանում են հանրային պարսավանքից, հասկանում են, որ պատասխանատվություն են կրելու իրենց քվեարկության համար»,- ասաց Պարգեւ Օհանյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930