Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա այն հողն է, որտեղ խաղաղ գոյատեւել են արաբները, մոնղոլ-թաթարները». Վարդան Գրեգորյան

Հունիս 09,2018 11:47

«Հայաստանը գրքի մարդկանց վայրն է՝ ոչ թե նրա համար, որ հայերը քրիստոնյա են, այլ որովհետեւ գրքի սիրահար են՝ գիտելիքի կրող: Սա այն հողն է, որտեղ գոյատեւել են արաբները, հրեաները, մոնղոլ-թաթարները. ով եկել-տիրել է՝ խաղաղ համագոյակցել է»,-Մատենադարանում այսօր Aurora Dialogues երեւանյան քննարկումների ժամանակ հայտարարեց  «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հյուրերին ներկայացնելով Մատենադարանի կարեւորությունը՝ նա նշեց. «Գրքերը եւ գիտելիքը սահման են ճանաչում: Այս Մատենադարանը բոլորից ավելի հարգանքի արժանի շինությունն է Երեւանում: Հայ ժողովրդի գանձերն են այստեղ ժողովված»:

Անդրադառնալով «Ավրորա» մրցանակի նշանակությանը՝ Վարդան Գրեգորյանը շեշտեց, որ մեկ դար առաջ ցեղասպանության ենթարկված հայերը պահպանել են ազգային ինքնությունը, բայց մասնակցում են նաեւ համընդհանուր արժեքների կերտմանը. «Ավրորան» հիշեցնում է բոլորին, որ մարդասիրությունը կարեւոր է: Ցեղասպանությունից մեկ դար անց՝ հայ ժողովուրդը չի եկել դատապարտելու, այլ ուսումնասիրելու բոլոր ցեղասպանության ենթարկվածներին, կոչ անելու, որ վերապրելը դա պատասխանատվություն է»:

Գրեգորյանը հավելեց, որ «Ավրորան» չի սահմանափակվում միայն ՀՀ-ով եւ մարդկությանը հիշեցնում է, որ հայ ազգը գոյատեւում է եւ ապրում: Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդի անունը կհայտարարվի հունիսի 10-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չեմ փափաքիր հակաճառել այս պատուական անձին յայտնած տեսակէտը /գուցէ ուզած է հռետորութիւն ընել/ բայց եթէ կարդայ մեր ժամանակակից պատմիչները -Արիստակէս Լաստիվերտցի -Մատթէոս Ուռհայեցի-Կիրակոս Գանձակեցի -Թոմաս Մեծոփեցի և այլք -վստահաբար կարծիք կը փոխէ –

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930