Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմնավորված քննադատություն պատրաստ եմ ընդունել. Աշոտ Սմբատյան. «Ազգ»

Հունիս 09,2018 11:22

Ներկայացնում ենք Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ հարցազրույցից հատված.

– Հիշում եմՙ 2016- ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից անմիջապես հետո Ավետիս Սադոյանը Ձեզ շնորհավորելով ասաց՝ եթե Բեռլինում մի հատ էլ հայկական եկեղեցի սարքեք, էլ Ձեզ հասնող չի լինի, պարոն Սմբատյան ջա՛ն: Ես էլ անմիջապես հակադրվեցիՙ «ո՞վ ասաց, թե ՀՀ դեսպանից մեր պահանջը նման նվազ սահման պիտի ունենա»: Եթե, ինչպես ներկայացվում է «Առավոտ»-ում, ՀՀ իշխանություններից հալածված ու ԳԴՀ – ում քաղաքական ապաստան գտած մարդը, գերագնահատում, գովաբանում կամ մեղմ ասածՙ հաճոյանում է իրեն հալածող երկրի իշխանության ներկայացուցչին ի դեմս Ձեզ, հետո կտրուկ փոխում վերաբերմունքը, դրա տակ սովորաբար անձնական շահախնդրություն պիտի փնտրել: Ճի՞շտ եմ կռահում, թե՞ սխալվում եմ:

– Բնավ չէի ցանկանա նման որակի բանավեճերի մեջ մտնել: Ձեր նշած փաստերն արդեն իսկ խոսում են իրավիճակի մասին: Լրացուցիչ մեկնաբանության կարիք այստեղ չկա:

– Պարոն Սմբատյան, նույն սոցցանցի մեկ ուրիշ օգտատեր` Հայկ Ավետիքյանը, բաց նամակ է հղել ՀՀ արտգործնախարարին՝ քննադատելով մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանում Արցախի մասին իր բնութագրմամբ Ձեր խայտառակ դասախոսությունը: «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր բաց նամակը: Նախ՝ Ձեր խոսքի, ներկայացրած քարտեզների մասին. ի՞նչն է այդպիսի սուր արձագանքի առիթ տվել:

– Քննադատությունը, եթե այն հիմնավորված եւ անձնավորված չէ, միշտ պատրաստ եմ ընդունել: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ առաջարկների, գաղափարների կամ քննադատության առջեւ բաց եմ: Հիշյալ նամակին ծանոթացել եմ մամուլից եւ ափսոսում եմ, որ հեղինակը ակնհայտորեն կանխատրամադրված է մոտեցել իմ դասախոսությանը՝ թիրախ դարձնելով կոնտեքստից կտրված որոշ մտքեր: Ի դեպ հայկական լրատվամիջոցներից tert.am- ը մայիսի 30-ին արդեն հրապարակել է հիշյալ միջոցառման վերաբերյալ կազմակերպչի կարծիքը: Անկախ սրանից՝ մենք շարունակելու ենք Լայպցիգի համալսարանի հետ համագործակցությունը, եւ այդ ոլորտում ունենք հավակնոտ նպատակներ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930