Ներկայացնում ենք «Նեմիրոֆ»-ի, իտալական, ուկրաինական կոնֆետների, ինչպես նաեւ ծխախոտի ներկրմամբ զբաղվող գործարար Արման Սահակյանի հետ հարցազրույցից հատված.
– Ի վերջո, կհիմնավորե՞ք, թե ինչն էր Ձեր դուրս գալու պատճառը, Ձեր նկատմամբ մի՞թե ճնշումներ կային:
-Ես դուրս գալու որոշում կայացրեցի, քանի որ կարծում եմ՝ ավելի պարկեշտ է դուրս գալը, քան մնալ կուսակցությունում եւ մեկ-մեկ հակառակ քվեարկել խմբակցության որոշումներին: Որոշել եմ ինքս մենակ պատասխանատվություն կրել իմ որոշումների համար:
– Դուք այն գործարարների թվում եք, որոնք շաբաթներ առաջ հանդիպել են վարչապետ Փաշինյանին, գուցե այդ հանդիպման ընթացքո՞ւմ եք, ինչ-ինչ իրողություններ հաշվի առնելով, կայացրել որոշումը:
-Ոչ, պետք է սթափ նայել իրողություններին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ աննախադեպ համակրանք կա ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ իմ ընտրատարածքի մարդկանց մոտ: Մենակ պետք է հուսալ, որ կառավարության մոտ ամեն ինչ ստացվի, որովհետեւ այդ դեպքում շատ մեծ ժողովրդական հիասթափություն կլինի, որն էս փուլում Հայաստանին պետք չէ: Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ օգնեմ, ոչ թե խանգարելու քայլեր անեմ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում