Լրահոս
Օրվա լրահոսը

Թոփչյանի նորածին որդին «հաճախում» է մոր փորձերին

Հունիս 09,2018 11:42

Ի տարբերություն արվեստագետ տղամարդկանց՝ կանանց ստեղծագործական գործունեության ընթացքում լինում է շրջան, որից հետո դժվար է լինում շարունակել, կամ պարզապես ընդհատվում է նրանց մասնագիտական աշխատանքը: Վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կինը՝ ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, Գերմանիայում փետրվարին լույս աշխարհ բերեց որդուն՝ Գաբրիելին, եւ ի զարմանս շատերի՝ կարճ ժամանակ անց դարձյալ բեմում է: Ավելին, նա փորձերի է գալիս փոքրիկի հետ:

«Առավոտի» հետ զրույցում Անուշ Նիկողոսյանը հավաստիացրեց, որ Գաբրիելի հայրիկը երեխային խնամելիս մշտապես օգնում է իրեն, թեեւ կողքին են թե՛ իր, թե՛ ամուսնու հոգատար մայրերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անկեղծ ասած, ինձ համար շատ հաճելի նորություն է, որ Էդուարդ Թոփչյանը և Անուշ Նիկողոսյանը ամուսիններ են և արդեն ունեն որդի: Սիրունիկ Գաբրիելին ցանկանում եմ երջանկորթյուն և ամենայն բարիք: Թող ծնողների նման ազգի համար պանծալի մարդ մարդ դառնա … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930