Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կկրկնե՞ն հայ օլիգարխները ռուս գործընկերների սխալը. «Ազգ»

Հունիս 09,2018 10:53

Եվս մի էական` եզակի տարբերություն ռուսաստանցի եւ հայաստանցի օլիգարխների միջեւ, ինչը բոլորովին բնորոշ չէ վերջիններիս: Հակաելցինական 7 գլխավոր օլիգարխներից 6-ը հրեա էին, ասել է թե Պուտինի դեմ էր ուղղված մարդկային նշյալ ցեղին բնորոշ էթնիկական համերաշխության ոգին: Հայ օլիգարխներին միավորող միակ «ոգին» թերեւս շահախնդրությունն է: Գուցեեւ փոքր-ինչ հեռանում ենք հիմնական թեմայից, սակայն անգամ հետաքրքրության նկատառումով վերհիշենք հետեւյալը: Հայտնի օլիգարխ` նույնպես հրեա Պյոտր Ավենը իր մի գրքում վերհիշելով այն տարիները, պատմում է հետեւյալը. «Ես եկա «ԼոգոՎԱԶ» (Բերեզովսկու այն ժամանակվա որջը. Ռ.Հ.): Ինձ ուղեկցեցին ճաշարան: Նստում եմ, եւ ներս է մտնում «մեծն քառյակը»`Բորյան (Բերեզովսկին), Բադրին (Պատարկացաշվիլին), Գուսինսկին եւ Նեւզլինը: Գուսինսկին սեղանի վրայով ձգեց պիջակիս կոճակը եւ ֆշշացող ձայնով ասաց՝ քո մեջ կա հրեական արյուն, դու դա հասկանու՞մ ես: Դու կա՛մ մեզ հետ ես, կա՛մ էլ մենք քեզ կխժռենք»:

Անկախ ամեն ինչից այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ազատագրեց Սերժ Սարգսյանից ու նրա կլանից՝ պետք է համարել պատմական մեծ ծառայություն: Այսօր արդեն հրապարակավ, փաստերով հավաստվում է, որ սարգսյանական կառավարման ամենակոռումպացված բնագավառներից մեկը եղել է… կրթական համակարգը: Սա հրեշավոր փաստ է: Ասել է թե ձեւավորվում էր նոր սերունդ այլասերվածության մթնոլորտում:

Ընդունենք որպես կոնստրուկտիվ քննադատություն, երբ «Ազգը» Փաշինյանին զգուշացնում է չհրապուրվել «անձնիշխանությամբ»: Նման սթափեցնումներից պետության նոր ղեկավարը կարող է միայն շահել: Թե ինչ օրի էր հասել Հայաստանը նախորդ «անձնիշխանի» ժամանակ, այն բուռն օրերին զգուշացնում էր նույնիսկ ռուսական «Զավտրա» թերթը. «Սարգսյանին հսկայական քանակությամբ արդարացի պահանջներ են ներկայացվում… Հասարակ հայերին խիստ վրդովեցնում է Սաշիկ Սարգսյանի՝ Սերժ Ազատովիչի հարազատ եղբոր գործունեությունը, որն ավտոբուսի կիսագրագետ վարորդից վերաորակավորվել էր խորշելի օլիգարխի՝ անսանձ քրեականի եւ ստվերային էկոնոմիկայի զգալի հատվածի տիրակալի համբավով»:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930