Հունիսի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում «ԳԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկել բերդավանցի ընտանիքի:
Վթարի հետեւանքով զոհվել է 2013թ. ծնված տղան, վիրավորվել են նրա քույրը՝ 2012թ. ծնված աղջիկը եւ եղբայրը՝ 2009 թ. ծնված տղան, երեխաների 34-ամյա մայրը:
Նրանք վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Բեռնատարի վարորդը եւ վթարից տուժածները սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ