Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին հայտնեց, որ մեր երկիրը հինգ մասնակից կունենա հունիսի 29-ից հուլիսի 8-ը Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունում:
Մեծահասակների առաջնությանը մասնակցելու են Արմեն Գրիգորյանը (71 կգ) եւ Ալբերտ Ամիրջանյանը (63,5 կգ), երիտասարդական հավաքականի կազմում հանդես կգան արցախցիներ Անտոնիո Քոչարյանը (57 կգ), Ռազմիկ Գրիգորյանը (60 կգ) եւ Արմեն Գալստյանը (63,5 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ