Հեծանվի համաշխարհային օրվա առիթով Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի եւ Հայաստանում Թուրքմենիայի դեսպանատան համատեղ ջանքերով այսօր կազմակերպված հեծանվամրցման հաղթող ճանաչված Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը լրատվամիջոցներին ասաց.
«Հեծանիվ վարել սիրել եմ դեռ պատանեկան տարիքից: Հիշում եմ՝ այն տարիներին հեծանվիս վրա կիլոմետր չափող սարք էի դրել եւ ամեն օր գրեթե 60-80 կիլոմետր էի հաղթահարում: Հետո իմ մարզական կրքերը մի կողմ մնացին, սակայն հեծանիվ մինչեւ այժմ էլ սիրում եմ:
Հեծանվով աշխատանքի գնալու մասին խոսել դեռ չեմ կարող, սակայն հեծանիվ վարելն առողջ ապրելակերպ է, ինչի եւ ընդհանրապես սպորտի զարգացմանը մեզ մոտ՝ Բելառուսում, ուշադրություն դարձվում է կառավարության մակարդակով: Դա նշանակում է ազգաբնակչության ակտիվ աշխատունակություն, ինչը ցանկացած երկրի համար ազգային եւ տնտեսական անվտանգության հարց է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ