Հունիսի 8-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ ԱԳՆ նորանշանակ պետնախարար Միշել Մյունթեֆերինգի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում հետևողական համագործակցության կարևորությանն ու հեռանկարներին:
Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան և ընդգծվեց պատրաստակամությունը՝ շարունակելու այն վերոնշյալ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
ՀՀ ԱԳՆ