Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի §Զառ¦ ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը:
Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև պատրաստել ինժեներ-հրահանգիչների:
Դասընթացի ավարտին ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը:
Դասընթացը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը, հանդիսանում են ՀՀ-ում ականազերծման և պայթուցիկ միջոցների հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և ինքնաբավ կարողություններ պատրաստելու ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության երկարաժամկետ ծրագրի փուլերից մեկ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն