Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքից ազատ արձակվեց Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը

Հունիս 08,2018 17:50

Դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու՝ այս գործով եւս ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ այսօր մի շարք պատգամավորներ նրա համար երաշխավորագիր էին ստորագրել:

Դատարանն իր որոշմամբ հաշվի էր առել ոչ միայն երաշխավորագրի, այլեւ այն փաստը, որ Արամ Մանուկյանն առողջական խնդիրներ ունի: Դատարանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվում 500 հազար դրամ գրավի դիմաց:

Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կազմում ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, շենքեր-շինություններ զավթելու, պատանդառության, զենք-ռազմամթերք հափշտակելու եւ դիտավորությամբ գույք ոչնչացնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930