Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանն ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Հունիս 08,2018 17:30

Ստեփանավան քաղաքում այսօր տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ Զառա Ալլահվերդյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը կարևորել է Ստեփանավանում քաղաքացիների սպասարկման ժամանակակից գրասենյակի բացումը և նշել, որ մեկ պատուհանի սկզբունքով գործող գրասենյակը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին շրջանցել ավելորդ վարչարարությունը և ավելի արագ հասնել իրենց հուզող հարցերի լուծմանը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցող կազմակերպություններին և հույսով հավելել, որ նմանօրինակ գրասենյակների բացումը Ստեփանավանի տարածաշրջանում շարունակական կլինի։

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է տասնյոթ գրասենյակ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան և Ապարան համայնքներում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Ստեփանավանի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930