Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Գագիկ Խաչատրյանի թեման եկեք փակենք»

Հունիս 08,2018 16:37

«Դուք մի քիչ դրամատիկ եք ներկայացնում, Մաշադյանը հրավիրվել է տեղեկատվություն տալու»,-այսպես արձագանքեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին ԱԱԾ-ում հարցաքննելու եւ մեղադրյալ ներգրավվելու հնարավորության մասին հարցին: Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ ու հարցաքննվել սուպերմարկետներում բացահայտումների գործով

ՊԵԿ նախագահն ասաց, որ Մաշադյանին ԱԱԾ հրավիրելը նորմալ գործընթաց է. «Որովհետեւ պետական պաշտոնյան մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցում որոշակի տեղեկատվություն է հայտնել, որի վերաբերյալ տվել է բացատրություն: Ես էլ  Նորֆոլկի մասին ճեպազրույցի ժամանակ տվել եմ որոշակի տեղեկատվություն, ԱԱԾ-ն գրավոր դիմել է ինձ, խնդրել է որոշակի պարզաբանումներ, ես գրավոր այսօր պատասխանելու եմ»:

Անանյանն ասաց, որ ներկայումս որոշում չկա՝ սուպերմարկետներում գյուղմթերքների վաճառքից հարկատեսակի փոփոխության: Սակայն այն սուպերմարկետների սեփականատերերի հետ, ինչպես ՊԵԿ նախագահն ասաց, հրավիրելու են քննարկման, հատ-հատ հաշվարկելու են շրջանառությունը եւ չվճարված հարկերը վերադարձվելու են բյուջե:

Մանրամասն՝ տեսանյութում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, որն, ըստ մամուլի հրապարակումների, 2014 թվականի օգոստոսի 26-ին մասնակից է եղել «Շառլոտ» ակումբում ծեծկռտուքին: Այս դեպքից հետո աշխատանքից ազատվել էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնից: Ինչո՞ւ են նման անձին նշանակել այդ պաշտոնին, հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց, որ առաջնորդվել է նրա բարձր պրոֆեսիոնալիզմով:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՊԵԿ նախկին նախագահին պետք է պատասխանատվության ենթարկել, հաշվի առնելով մամուլում հրապարակված նրա մասին աղմկահարույց հոդվածները, նրա անունը եւս կոռուպցիայի հետ է կապվում, Անանյանը խուսափեց պատասխանել, նշելով՝ այդ ժամանակ ինքը պաշտոնյա չի եղել. «Գագիկ Խաչատրյանի թեման եկեք փակենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930