Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում բնակվող սաուդյան արաբը իտալական կեղծ անձնագրով հատել է Հայաստանի սահմանը

Հունիս 08,2018 16:32

1981թ. ծնված. ազգությամբ սաուդյան արաբ, Քուվեյթի քաղաքացի, Վրաստանի Թբիլիսի քաղաքում բնակվող Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մայիսի 27-ին ժամը 14:07-ին օգտագործելով իր լուսանկարով, սակայն Մուսթաֆա Մուհսինի Շամրիի կենսորոշիչ տվյալներով լրացված Իտալիայի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիրը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Բագրատաշեն հսկիչ անցագրային կետով Վրաստանի Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն, ինչից հետո ՀՀ ԱԱԾ ԱԶ աշխատակիցների կողմից իրականացված ստուգմամբ հայտնաբերվել է անձնագրում առկա կեղծիքը:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 329 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2017թ. հունիսի 17-ից:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած արագացված դատաքննության ավարտին, 2017 թվականի հոկտեմբերի 6-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրին դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով,ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել սույն գործով ամբաստանյալի կալանքի տակ գտնված ավելի քան երեք ամիսը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից:

Մեղադրող Ա.Մանուկյանը վերաքննիչ բողոք է բերել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ` միջնորդելով բեկանել այն եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2018թ հունվարի 23-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան) որոշել է դատախազ Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի երեք դրվագով և 329-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ ներկայումս այդ քրեական գործի քննությունը կատարվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930