Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը եկան դատարան՝ Պավլիկ Մանուկյանի որդու համար երաշխավորագիր ստորագրելու

Հունիս 08,2018 16:22

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանն այսօր եկան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ ընթանում է «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստը եւ ամբաստանյալ Պավել Մանուկյանի որդու՝ այս գործով եւս ամբաստանյալ Արամ Մանուկյանի համար երաշխավորագիր ստորագրեցին:

Ապա պաշտպանական կողմից Արամ Մանուկյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց՝ հիմքում ունենալով տվյալ երաշխավորագիրը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին կալանքից ազատ արձակելու համար երաշխավորագիր են ստորագրել նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության յոթ պատգամավորներ՝ նշելով, որ ազատության մեջ գտնվելով՝ ամբաստանյալը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խուսափի դատաքննությունից: Այդ երաշխավորագիրը եւս ներկայացվեց դատարանին:

Ազատ կարձակվի՞ Արամ Մանուկյանը, թե ոչ, պարզ կլինի աշխատանքային օրվա ավարտին, երբ դատարանը հրապարակի որոշումը:

Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կազմում ապօրինի կզենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, շենքեր-շինություններ զավթելու, պատանդառության, զենք-ռազմամթերք հափշտակելու եւ դիտավորությամբ գույք ոչնչացնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930