Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի կառավարությունը չի ճանաչի Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների ցեղասպանությունը

Հունիս 08,2018 16:19

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ներկա պահին չի կարող ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Hurriyet թուրքական պարբերականը, այս մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է SVT շվեդական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Շվեդիայի արտգործնախարարը միևնույն ժամանակ նշել է, որ ցեղասպանության ճանաչումն ապագայում բացառված չէ, բայց ներկա պահին դա անհնար է:

Շվեդական Dagen կայքի փոխանցմամբ՝ Վալստրյոմը շեշտել է, որ նման որոշումը Թուրքիային հաճոյանալու ենթատեքստ չունի, որը հերքում է 1915թ. հայերի, ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը:

Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հանդես էր եկել համանման հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ 2010թ. Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել, իսկ ավելի ուշ կառավարությունը որոշում էր կայացրել առկախել բանաձևը և գործել` հիմք ընդունելով անկախ կառույցների հետազոտությունները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արևմտամետները սա ոչ կարդացին, ոչ լսեցին, ոչ էլ տեսան։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930