Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Վիրաբյանի գործով հետաքննությունն ավարտվել է, պարզվել են հանցագործություն կատարած անձինք. ԵԽ նախարարների կոմիտե

Հունիս 08,2018 16:00

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցով եռամսյակային հերթական նիստի շրջանակներում քննել է նաև Գրիշա Վիրաբյանի գործը:

Հիշեցնենք, Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Ոստիկանությունում նրան դաժան ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը անգիտակից վիճակում տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության էին ենթարկել։ 2012 թվականի հոկտեմբեր ամսին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը կառավարությանը պարտավորեցրել էր Գրիշա Վիրաբյանին 31 հազար եվրո փոխհատուցում տալ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն գոհունակությամբ արձանագրել է, որ հետաքննությունն ավարտվել է, պարզվել են հանցագործություն կատարած անձինք, բացի այդ քննությունը քայլեր է ձեռնարկել՝ պարզելու համար՝ արդյոք  Վիրաբյանի դեմ խոշտանգումները քաղաքական ենթատեքստ ունեն: Բացի այդ կոմիտեն կոչ է արել շարունակել Վիրաբյանի գործով արդար, ազատ, անկախ դատական փորձաքննությունը:

ԵԽ նախարարների կոմիտեն նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների կապակցությամբ, որոնցով քրեականացվում են պետական պաշտոնյաների կողմից իրականացված խոշտանգումները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930