Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերքի մայիս ամսվա գները հանգեցրել են պարենային մթերքների գնային ինդեքսի աճի

Հունիս 08,2018 15:54

Հունիսի 7, 2018թ. Հռոմ – Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները աճել են մայիս ամսին, ինչը պայմանավորված է կաթնամթերքի գների զգալի աճով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսվա համար կազմել է 176.2 կետ, ինչը 1.2%-ով բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից:

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է: Մայիս ամսվա աճը արդյունք է հացահատիկային հիմնական մշակաբույսերի և կաթնամթերքի , որոշ չափով, նաև՝ շաքարավազի և ձեթի գների աճի:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մայիս ամսին աճել է 5.5%-ով, ինչը 11.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կաթնամթերքի առաջատար արտահանող Նոր Զելանդիայում պաշարների սղությունը վերջին ամիսներին զգալիորեն բարձրացնում է շուկայում լարվածությունը:

Հացահատիկային մշակաբույսերի ՊԳԿ ինդեքսը ապրիլ ամսվա համեմատ աճել է 2.4%-ով, գրանցելով տարվա կտրվածքով 17% աճ, ինչը 2015թ. հունվարից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ցորենի արժեքը հիմնականում աճել է մի շարք խոշոր արտահանող երկրներում արտադրության անբարենպաստ կանխատեսումների ֆոնի վրա, իսկ Հարավային Ամերիկայում բերքի կանխատեսումների վատթարացումը հանգեցրել է ֆուրաժային հացահատիկի գների բարձրացմանը:
Բրնձի միջազգային գները կայուն են՝ շնորհիվ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների սպառողների կատարած զգալի ծավալով գնումների:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 26%-ով, ինչը ամենացածրն է վերջին 27 ամսում: Արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի շուկայական գները նվազել են, մասամբ պայմանավորված համաշխարհային մեծ պաշարների առկայությամբ:

Մսի գնային ինդեքսը չնչին անկում է արձանագրել, մինչդեռ շաքարավազինը՝ արդեն վեց ամիս անընդմեջ իջնում է, ապրիլի հետ համեմատ նվազելով 0.5%-ով, շնորհիվ շաքարավազի համաշխարհային շուկայում ամենամեծ արտադրող և արտահանող երկրի՝ Բրազիլիայի բերքահավաքի բարենպաստ պայմանների:

2018թ.-ի հացահատիկի արտադրության կանխատեսվող ծավալները աճի միտում ունեն

«Հացահատիկի առաջարկի և պահանջարկի» այսօր թողարկված ամփոփագրում ՊԳԿ-ն մեծացրել է համաշխարհային հացահատիկի արտադրության իր 2018թ.-ի կանխատեսումը՝ հասցնելով այն 2,610 միլիոն տոննայի, որը հաստատվելու դեպքում կարձանագրի 1.5% տարեկան անկում՝ անցած տարվա բարձր ցուցանիշի հետ համեմատած:

ՊԳԿ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում է 754.1 միլիոն տոննա ցորենի համաշխարհային արտադրության ծավալ, որը գերազանցում է նախորդ ամսվա կանխատեսումները՝ մի քանի խոշոր արտադրող երկրներում բարելավված կանխատեսումների շնորհիվ, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով կանխատեսվում է 1,345 տոննա, ինչը 3.2%-ով պակաս է նախորդ տարվա ռեկորդային բարձր ցուցանիշից՝ մասամբ այն պատճառով, որ ֆերմերները անցում են կատարել ավելի շահութաբեր մշակաբույսերի արտադրության, ինչպես նաև որոշ երկրներում չոր եղանակի պատճառով:

2017թ.-ի նկատմամբ ակնկալվում է բրնձի համաշխարհային արտադրության ծավալների 1.3% աճ, որը 511.3 միլիոն տոննայով նոր ռեկորդ կգրանցի: Այդ աճը հիմնականում կարտացոլի Հնդկաստանի դրական կանխատեսումները:

ՊԳԿ նոր հաշվետվությունը ընդգրկում է հացահատիկի սպառման վերաբերյալ ամենավերջին կանխատեսումները, համաձայն որի, հաջորդ տարի այն կհասնի ռեկորդային բարձր մակարդակի:

Հացահատիկի համաշխարհային պաշարների վերաբերյալ կանխատեսումները 2019թ.-ի սեզոնի ավարտի դրությամբ, մայիս ամսվա հաշվետվության համեմատ,վերանայվել է և բարձրացվել է 5%-ով՝ հասցնելով 772 միլիոն տոննայի, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենի պաշարների վերագնահատումով: Չնայած ամեն ամիս գրանցվող աճին, հացահատիկի համաշխարհային պաշարները 5.4%-ով նվազելու են՝ սեզոնի սկզբի հետ համեմատ:

Նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ հացահատիկի համաշխարհային պաշարների համեմատաբար բարձր սպառման հարաբերակցությունը 28,5% է, ինչը թերևս 2017/18 ժամանակահատվածի տվյալների հետ համեմատ մի փոքր ավելի ցածր է:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930