Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք արտահերթ նիստ». Ցույց Կենտրոնի դատարանի մոտ

Հունիս 08,2018 15:25

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրի մոտ ցույց եւ նստացույց է: 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները պահանջում են, որ դատարանը արտահերթ նիստ հրավիրի եւ անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Նրանց վրդովվեցրել է հերթական դատական նիստի կրկին հետաձգումը:

Արտահերթ նիստ չհրավիրելու եւ բոլոր ամբաստանյալներին անհապաղ ազատ չարձակելու դեպքում, ցուցարարները սպառնում են դատավոր Արմեն Բեկթաշյանին հրաժարական պարտադրել:

Հիշեցնենք, նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, որպեսզի ապահովվի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունը դատարան: Նա եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել գործով ամբաստանյալ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գառնիկ Մարգարյանի համար:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930