Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը կալանքից ազատ կարձակվի

Հունիս 08,2018 14:58

Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Արամ Հակոբյանը (լուսանկարում): Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց գրավը՝ 500 հազար դրամի չափով: Երբ այդ գումարը փոխանցվի դատարանի դեպոզիտի հաշվին, Հակոբյանն ազատ կարձակվի նիստերի դահլիճից:

Հատկանշական է, որ մեղադրող-դատախազները միջնորդության դեմ չէին առարկել՝ միաժամանակ առաջարկելով ազատման դիմաց հենց գրավ կիրառելը:

Հիշեցնենք, որ մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը նշյալ միջնորդությունը մի քանի անգամ ներկայացվել էր եւ մերժվել:

Վերջերս զինված խմբի անդամներից ազատ են արձակվել եւս երեք հոգի՝ Հովհաննես Վարդանյանը, Տիգրան Սարգսյանը եւ Արեգ Կյուրեղյանը: Ազատության մեջ են նաեւ զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Կարո Եղնուկյանը, Մանվել Աթոյանը եւ Խաչատուր Գիչյանը:

Արամ Հակոբյանն ունի մոտ մեկ տասնյակ հիվանդություններ, այդ թվում՝ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում եւ գլխուղեղի «քրոնիկ իշեմիա», «հիպերտենզիա», սրտի իշեմիկ հիվանդություն: Նա մեղադրվում է 2016թ. «Սասնա ծռեր» խմբի կազմում ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, փոխադրելու եւ շենք, շինություններ զավթելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930