Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի դատարանի դիմաց կրակել են տուժողի իրավահաջորդի վրա. ընթանում էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դատը

Հունիս 08,2018 14:09

Սևանի դատարանի դիմաց մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Կրակել են տուժողի իրավահաջորդի վրա: Դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի (լուսանկարում) միակ որդու սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:

Ըստ pastinfo.am-ի՝ «Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության բաժնի պետը, ոստիկանության այլ ներկայացուցիչներ, և բազմաթիվ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ»: Տուժողը ըստ աղբյուրի՝ Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ տեղեկացնում է. «Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգ է ստացվել նաեւ «Սևան» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930