Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատարանում է

Հունիս 08,2018 14:39

2015-ի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշի նստավայր է եկել ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը: ՀՀԿ-ական պատգամավորը եւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Ֆելիքս Ցոլակյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, օրերս էլ պաշտոնապես դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից: Նա համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմներից:

Aravot.am-ի հարցին`Դուք նախկինում էլ էիք ճանաչում Գառնիկ Մարգարյանին, ինչո՞ւ այդ միջնորդությանն ավելի վաղ չէիք ներկայացնում, Ալիկ Սարգսյանն ասաց. «Լավ է ուշ, քան երբեք»: Պատճառաբանեց`առաջ իրեն ասում էին`դատաքննություն է, իսկ այժմ այն փուլն է, երբ կա միջնորդության կարիք:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Իսկ Շիրխանյանի համար երբ եք ներկայացնելու, մյուսների համար երբ եք ներկայացնելու`ամբաստանյալների հարազատների հարցերին պատասխանեց`ես այսօր այս մեկ միջնորդության համար եմ այստեղ: Հետո ի՞նչ կլինի`չգիտեմ:

«Պարոն Մարգարյանը երկարատեւ, ամբասիր գործունեություն է ծավալել պետության եւ պետականաշինության գործում: Նաեւ ոստիկանության»,- դատարանում հայտարարեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ասաց`Գառնիկ Մարգարյանը ոստիկանության երաշխավորներից մեկն է, բոլորը նրան հիշում են առ այսօր եւ ցավ են ապրում, որ հայտնվեց այս վիճակում:

Մանրամասները`տեսանյութում

Մյուս երաշխավորը`Ֆելիքս Ցոլակյանը, անհասանելի է, պաշտպան Հովիկ Արսենյանը հորդորում է դատարանին`չկառչել այս երեւույթից: Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանում է`չեմ կառչում, օրենքն է պահանջում:

Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունն ապահովելու համար նիստը հետաձգվեց հաջորդ ուրբաթ օրը, ժամը 11.00-ն: Ամբաստանյալների հարազատները վրդովված են:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930