Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը Ֆեյսբուքում իր հայրենակիցներին կոչ է արել աջակցել Սամվել Բաբայանին: Նա գրել է.
«Կոչ եմ անում այն բոլոր տավուշցիներին, հատկապես՝ նոյեմբերյանցիներին, ինչպես նաեւ այն մարդկանց ովքեր մտահոգ են ազգի հերոս պարոն Սամվել Բաբայանի ճակատագրով, խնդրում եմ 15. 06. 2018թ.ին, ժամը 10.00 ին հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտակայքում որպեսզի այդտեղից ժամը 10.30 ին շարժվենք դեպի Վճռաբեկ դատարան, որտեղ ժամը 11. 00 ին կայանալու է դռնբաց դատական նիստ: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ձեր ակտիվ մասնակցությամբ սատարենք մեր հերոսին»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի դատարան, ազատեք հերոսին, ամոթ է
Բաց նամակ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին.
1993-94թթ. եղել եմ Մարտակերտի ազատագրման հրամանատարներից մեկը, «Դանելյան Նորիկ,Շուշվա Վաչո,Արշոն,Վիտոն»::Երբ Սամվել Բաբայանը մշակում էր հարձակման պլան,բոլորս քարացած լսում էինք իսկ Սերժն ու Ռոբն որբի նման մի անկյունում կուչ էին գալիս:Օհանյան Սերյանը լինելով կադրավոր սպա նա հրաժարվեց պատերազմը վերցնել իր վրա:Իսկ նա 44-ն իր խելքով փրկեց մեզ եւ մեր ազգն կոտորածից:Իսկ մենք այսոր առանց ամոթ զգալու հանգստ քնում էնք որ նա պարգեվել է այդ հագիստն, իսկ մեր Սամվել Բաբայանը ինչ ապրումներով է ապրում ամեեն մի վայրկյան:
Ամոթ մեզ որ ունենք Բաբայանի պես կալանավոր:Հույս ունենանք որ այսոր վերջին օրն է անազատության մեջ Սամվել Բաբայանը
Մարտակերտի հատուկ մոտոհրաձգային գնդի հրամանատր՝ Աղասի: