«Ելք» խմբակցության պատգամավորներ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր են ներկայացնելու «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի վերաբերյալ՝ նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու խնդրանքով:
Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել են պատգամավորները:
Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է. «Երեկ հանդիպում եմ ունեցել ոստիկանապետի՝ Վալերի Օսիպյանի հետ, և երկար քննարկումներից հետո եկել ենք եզրահանգման, որ լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվելու ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում