Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսգիշերն անց թոռան ծննդյան տարեդարձի առթիվ հրավառություն կատարած տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք

Հունիս 08,2018 13:22

Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է։ Ահազանգով մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը տեղում պարզել է, թե ով է հրավառությունը կատարել։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և բացատրությամբ հայտնել, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։ Նախապատրաստվում են նյութեր։

Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով:

Իրավախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը․ չէ՞ որ գիշերային ժամերին լռությունը խախտողը, հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը մենք ենք, հետևաբար հենց մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անդորրի և անվտանգության համար:

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լաւ լուր: Կամաց-կամաց քաղաքակիրթ արժէքներ դաւանող երկիր ենք դառնում 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930