Այսօր շարունակվող 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատաքննության ընթացքում Վահան Շիրխանյանը անվստահություն հայտնեց դատավորին եւ դատախազներին: Նա ասաց`քաղաքական իրավիճակ է փոխվել. «Թավշյա հեղափոխությունը քաղաքական աղբանոց է նետել այս գործի պատվիրատուին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբաստանյալներից Վլադիմիր Առաքելյանն էլ դատարանին զգուշացրեց`«Չափներդ ճանաչեք», հորդորեց դարձի գալ, այլապես իրենց էլ դատարանից են կալանավորելու: Նա ի սկզբանե վստահել է դատավոր Արամ Բեկթաշյանին, կարծել է, որ նախորդ ռեժիմի սպասարկուն չի դառնալու: Բայց սխալվել է:
Այլ մանրամասները` տեսանյութում
Վլադիմիր Առաքելյանի հայտարարությունից հետո, նիստն ընդմիջվեց, Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու միջնորդության քննարկման համար:
Երբ ամբաստանյալները, դատավորը եւ դատախազները դուրս եկան դահլիճից, ինչ –որ խոսակցություն-վիճաբանություն սկսվեց: Ամբաստանյալներից Գեւորգ Ջնդոյանը բղավեց. «Սա ինչ դատարան է, դատավորը կալանավորների հետ հաշիվ է մաքրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ