Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում հեղափոխություն է եղել, բայց բանակում մայիսին 5 ինքնասպանության դեպք է եղել». Քննարկում՝ բանակի խնդիրների մասին

Հունիս 08,2018 12:45

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստն էր, որի ժամանակ ներկայացվեց օմբուդսմենի 2017-ի տարեկան հաղորդումը՝ ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վերաբերյալ:

Annual report of the RA Human Rights Defender for 2017 year took place at Erebuni Plaza

ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսում ասաց, որ զինծառայողները հաճախ հայտնվում են մի իրավիճակում, որտեղ իրենց հիմնարար իրավունքները կարող են խոցելի դառնալ. «Պետությունը պետք է միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները պահի, որ բարձր լինի ԶՈՒ-ում ոգին եւ ձեւավորվի վստահություն: Զինված ուժերում խնդիրների քննարկումը շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության առումով»:

ՄԻՊ-ի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարտիկ Մարտիրոսյանը ներկայացրեց պարտադիր զինծառայության զորակոչի ընթացքում զինապարտների առողջության պահպանման եւ պատշաճ բժշկական քննության մասին զեկույց: Նա ասաց, որ դեպքեր են եղել, երբ քաղաքացին տեղեկացրել է, որ անցել է հետազոտություններ, ունի ողնաշարային ճողվածքներ, բայց անցած բժշկական քննության ընթացքում այդ մասին տեղեկություններ չի ստացել: Քաղաքացուն ուղարկել են ռենտգեն հետազոտության, MPT-ի, հանձնաժողովի անդամները հետազոտել են ռենտգենի եւ МРТ-ի հետազոտության արդյունքները եւ տեսել են, որ ռենտգենի եւ МРТ-ի նկարների միջեւ կան հակասություններ, պարզվել է, որ զինակոչիկը ոչ պիտանի է ծառայության համար:

Եղել է դեպք, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ որոշում չի կայացրել, քանի որ տարբեր տեղերից նրա առողջության վերաբերյալ հակասական տեղեկություններ են եղել:

Փորձագետ Արթուր Աթանեսյանն ասաց, որ զորացրվածները հաճախ բողոքում են ոչ թե բուժծառայության որակից, այլ՝ բուժաշխատողների վերաբերմունքից՝ զինվորների հանդեպ. «Հոգեբանական վերաբերմունքն է վատ եղել հիվանդ զինվորին: Ինչո՞ւ է դա տեղի ունենում եւ ինչպե՞ս կարող ենք դա հաղթահարել»: Արման Թաթոյանը պատասխանեց, որ բացառապես պետք է լինի բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Բանակում պետք է մթնոլորտ փոխել եւ բժիշկ-պացիենտ հարաբերության հարցը ավելի հեշտ կլինի, եթե մթնոլորտ փոխվի բանակում, լուրջ վերաբերվեն բանակում զինվորին: Առողջական խնդիրներով զինծառայողների հարազատները մեզ շատ են դիմում ու երեւում է, որ այդ վերաբերմունքի կարիքը կա: Դավիթ Տոնոյանը հույս ունենք կկարեւորի այդ հարցը, ուշադիր կլինեն, որ զորամասի հրամանատարները ուշադիր լինեն հիվանդ զինվորների նկատմամբ: Պետք է ընդհանուր երեւույթին շատ մեծ ուշադրություն դարձնել: Զինվորի նկատմամբ վերաբերմունքը պետք է առավել կարեւոր լինի ԶՈՒ պատասխանատուների համար»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ միտումը չի փոխվում. «Երկրում փոխվել է մթնոլորտ, հեղափոխություն է եղել, բայց մայիսի տվյալներով դարձյալ 5 ինքնասպանության դեպք ունենք, որի մասին ախտորոշում չունենք՝ իսկապե՞ս դրանք ինքնասպանություններ են: Կասկածամտությունը հասարակության մեջ շատ խորն է, ՄԻՊ-ը պետք է այդ դեպքերին շատ կոշտ արձագանքի, որ մթնոլորտ փոխվի»:

Annual report of the RA Human Rights Defender for 2017 year took place at Erebuni Plaza

Թաթոյանը պատասխանեց, որ ինքնասպանությունները մտահոգիչ դեպքեր են:

ՊՆ գնդապետ, Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանն ասաց, որ ինքնասպանությունների դեպքերի հետ կապված խորքային հետազոտություններ պետք է անեն, որ հասկանան ինչ է կատարվում. «Յուրաքանչյուր դեպք պետք է քննվի հանգամանալից: Եթե ինքնասպանություն է, ծնողների դեպքում դիտարկվում է, որ սպանություն է, ես չեմ ուզում դրա սոցիալ-հոգեբանական հանգամանքներին անդրադառնալ: Անկախ նրանից՝ դա սպանությունր, պայմանավորված էր ընտանիքում ինչ-որ փոփոխություններով, թե զորամասում բռնությամբ, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որ մանրամասն հետազոտվեն դեպքերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930