Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է տեղի ունենում սպառողական շուկայում. «Հայոց աշխարհ»

Հունիս 08,2018 12:28
sparoxakan zambyux

Սպառողական ապրանքների շուկայում մայիսին գնաճը շարունակել է թուլանալ։ Որքան էլ առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դա պայմանավորված է մրցակցային միջավայրի բարելավմամբ, իրականում ամենեւին էլ այդպես չէ։

Գնաճի թուլացման վրա ազդել է երկու գործոն։ Խոսքը մասնավորապես վճարունակ պահանջարկի կրճատման եւ գյուղմթերքների արտադրության սեզոնային տեղաշարժերի մասին է։ Եթե պահանջարկի կրճատումը գնողունակության նվազման հետեւանք է, ապա ներքին գյուղոլորտից թելադրված ազդեցությունները պայմանավորված են հիմնականում եղանակային բարենպաստ պայմաններով։

Ինչպես հայտնի է, գյուղատնտեսական տարին անհամեմատ շուտ է մեկնարկել։ Դրա հետեւանքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գները ձեւավորվել են շատ ավելի ցածր մակարդակում։ Դա դրական ազդեցություն է գործել գնաճի միտումների վրա։

Սակայն ենթադրվում է, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ որ առաջիկայում գնաճային դրսեւորումները կշարունակեն վերականգնվել։ Ընդ որում՝ Կենտրոնական բանկը ակնկալում է, որ գնաճը կպահպանվի նախատեսված

թիրախային ցուցանիշի միջին հատվածում: Խոսքը 4 տոկոսի մասին է:

Թե որքանով կիրականանա Կենտրոնական բանկի կանխատեսումը, ցույց կտա ժամանակ։ Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում երեւույթներ, որոնք մեծացնում են անորոշությունները սպառողական ապրանքների շուկայում։ Ընդ որում, ռիսկերը ինչպես գնաճի, այնպես էլ գնանկման ուղղությամբ են։

Ստվերային տնտեսության դեմ պայքարը սովորաբար ենթադրում է գնաճային ճնշումների ուժեղացում։ Նման իրավիճակի շուկան բախվեց ոչ վաղ անցյալում, երբ խոշոր առեւտրային ցանցերը նոր հարկային դաշտ մտնելու հետեւանքով վերանայեցին որոշ գյուղմթերքների գներ։ Իհարկե, կարճ ժամանակ անց հրաժարվեցին թանկացումից, բայց դրանով առաջ բերեցին բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանի են սպասում։

Անշուշտ միշտ չէ, որ ստվերի դեմ պայքարը կարող է այդպես ավարտվել։ Այն ինքնաբերաբար բացասական ազդեցություն է գործելու գնագոյացման վրա։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930