Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Չգիտենք այդ փողերն ուր են գնում»

Հունիս 08,2018 12:23

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության խնդրին: Նա ասաց, որ այս ոլորտում առկա է 14 ծրագիր, առաջարկվում է 15-րդը: «Այս ծրագրերի մի որոշակի մասը հսկայական ռիսկեր է պարունակում և այդտեղ պետական միջոցների վատնում ու շորթում է գնում»,- ասաց Ա. Միրզոյանը:

Ըստ նրա՝ օդում կախված լուրերի համաձայն, օրինակ, նախկինում փորձ է արվել այդ 14 ծրագրերը խմբավորել 5-ի մեջ, բայց դա չի լուծում խնդիրը: Նա թվարկեց վատնումների համար մեծ հնարավորության ծրագրերը՝ աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, գործազուրկներին այլ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագիր, որի համար անհասկանալի մեխանիզմով մեծ փողեր է դուրս գրվել, վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում, ինչը ենթադրում է համայնքում մաքրության աշխատանքներ: «Բայց չգիտենք՝ այդ փողերն ուր են գնում, ի վերջո այդ աշխատանքն անում են դպրոցականները՝ շաբաթօրյակի տեսքով: Այս 14 ծրագրերի հետ մենք լրջագույն խնդիր ունենք կոռուպցիոն ռիսկերի առումով, և պետական միջոցներն արդյունավետ ծախսելու առումով, և թափանցիկության առումով»,- ասաց Ա.Միրզոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հաստատեց այդ ծրագրերում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը և նշեց, որ դրանք խորքային վերլուծության կարիք ունեն, կհամագործակցեն գործընկերների հետ այդ մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930