Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյան. «Կինոն պետք է ապահովագրվի կոռուպցիոն ռիսկերից». «Ժողովուրդ»

Հունիս 08,2018 12:04

Վերջերս գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իր ոլորտի որ խնդիրներին է պատրաստվում անդրադառնալ ռեժիսորը եւ արդյոք հեշտ է աշխատել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, վերջինս պատրաստակամ է արդյոք խորհուրդներ լսելու հարցում։

Պարոն Մաթեւոսյանը նախ նկատեց, որ այս նախարարությունը պետք է կարողանա ճիշտ կառավարել այն «ժառանգությունը», որը ստացել է իր նախորդներից։ Նրա խոսքով՝ քանի որ հեղափոխությունից հետո որոշակի դադար էր գրանցվել, դրանից հետո նախ հարկավոր է վերականգնվել եւ ոտքի կանգնել։

«Հիմա իրավիճակին ծանոթանալու փուլում ենք։ Կինեմատոգրաֆիային վերաբերող հարցեր դեռ նախորդ կառավարության օրոք էին ակտիվ նախաձեռնող պրոֆեսիոնալների կողմից առաջ քաշվել, քննարկման էր դրվել, օրինակ, կինոյի մասին օրենքը։ Այլ հարց է, որ ինչ-ինչ  հանգամանքների  բերումով առաջադեմ եւ խրախուսելի կետեր համառորեն չէին ընդգրկվում այդ ծրագրերում։ Կինոյի բնագավառը ազատ մրցակցությունն ու միջազգային համագործակցության համար նախատեսված նախագծերի գրագետ ընտրությունն ապահովող մեխանիզմների կարիք ունի։ Հարկավոր է ոլորտը զերծ պահել կամայական եւ վարչարարական մեթոդներից։ Կինոն պետք է ապահովագրվի կոռուպցիոն ռիսկերից»,- մեկնաբանեց պարոն Մաթեւոսյանը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930