Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Գաբրիելյան. «Սասնա ծռերի» վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են». «Ժողովուրդ»

Հունիս 08,2018 11:48

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյան

– Պարոն Գաբրիելյան, դուք խնդրել, աղաչել,  աղերսե՞լ եք  վարչապետին՝ ասի, թե Դուք ինչպես  վարվեք  այս կամ այն դեպքում։ Միգուցե  անձամբ չեք դիմել, Ձեր ծանոթներից մեկին եք խնդրել՝ Ձեր փոխարեն խնդրի, աղերսի։

– Լավ էլի, ախր դա հարց տալու բա՞ն է։

– Դո՞ւք եք եղել աղերսողը։

– Ախր էդ հարցին պատասխանելու բան է, որ ես պատասխանեմ, կամ եթե ես պատասխանեմ այդ հարցին, սաղ աշխարհը կծիծաղի, այդ ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք։ Լավ, նորմալ հարցեր կտաք, կպատասխանեմ։

– Եթե Դուք չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք որոշումներ կայացնում։

– Ի՞նչ որոշում։

– Ձեր վարույթում քննվող գործերը ինչպե՞ս եք կայացնում։

– Քեզ եմ հարցնում ու հետո նոր գնում կայացնում եմ, օրենքով եմ կայացնում, ուրիշ ի՞նչ կերպ պետք է կայացնեմ, կարող է՝ ինձ որեւէ մեկը պետք է ասի՝ ինչ անեմ, ու նոր անեմ։

– Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Ձեր վարույթում քննվող «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածների ազատման միջնորդությունները մերժում էիք, իսկ հիմա բավարարում եք։

– Որովհետեւ իրենց վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են, խելոք են մնում, հարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, այ հիմնական խնդիրներից մեկը դա է։

– Այսինքն՝  քաղաքական իրավիճակի հետ կապվա՞ծ չէ Ձեր այդ դիրքորոշումը։

– Այն էլ կապ ունի, որոշակի դա էլ նշանակություն ունի, իհարկե, հենց այսօր երկու հոգու ազատ եմ արձակել։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930