Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան դեղատներում նորից առանց դեղատոմսի են վաճառվում նաեւ հակաբիոտիկները. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2018 11:30

Երեւանյան դեղատներում նորից առանց դեղատոմսի են վաճառվում նաեւ հակաբիոտիկները: Բանն այն է, որ կառավարության համապատասխան որոշման ճանապարհը հարթ չեղավ՝ փաստաթուղթն ընդունվեց, փոփոխվեց, կասեցվեց, այնքան, որ հիմա դեղատները հերթական անգամ թյուրիմացության մեջ են եւ կարծում են, որ դեղատոմսի առկայությունն առայժմ պարտադիր չէ նաեւ հակաբիոտիկների վաճառքի դեպքում։ Այնինչ, երբ նոր կառավարությունը վերջերս կասեցրեց Հայաստանում գրանցված դեղերի մեծ մասը դեղատոմսով դարձնելու մասին նախորդ կառավարության որոշումը, հայտարարվեց, որ խոսքը չի վերաբերում հակաբիոտիկներին։ Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել՝ ծանո՞թ են առկա խնդրին ու ինչ միջոցներ են ձեռնարկվելու։

Հազարավոր անուն դեղերը դեղատոմսով դարձնելու որոշումը մեծ իրարանցում էր առաջացրել։ Առողջապահության ոլորտի շատ ներկայացուցիչներ էլ, այդ թվում՝ գործող նախարար Արսեն Թորոսյանը, համոզմունք էին հայտնում, որ դեղատոմսի պարտադրանքը անհրաժեշտ քայլ է, դա արվում է հապճեպ՝ առանց համակարգն այդ փոփոխությանը նախապատրաստելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Օրէնքն՝ օրէնք, բայց մարդիկ այնքան գիտակից պիտի լինեն, որ հասկանան, որ առանց դեղատոմսի կամ առանց բժշկի ցուցումի հակաբիոտիկ առնելը իրե՛նց իսկ առողջութեան համար է վտանգաւոր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930