Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումը՝ տարկետման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Հունիս 08,2018 11:28

«Տարկետման համար նախորդ կառավարությունն այնպիսի բարդ մեխանիզմ էր սահմանել ուսանողների համար, որ անգամ դասախոսներից շատերն այս պահին չեն կարող այդ կարգին համապատասխանել և հաղթահարել շեմը: Մենք այս պահին ընդամենը ժամանակավոր լուծում ենք գտել, որը մեզ ևս չի բավարարում, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Վարչապետի մոտ՝ պաշտպանության նախարարության, ուսանողների հետ համատեղ քննարկումների արդյունքում մեղմացրել ենք կարգի պահանջները հօգուտ դիմորդի՝ իջեցնելով սահմանված շեմերը:

Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ՄՈԳ-ի շեմ ենք սահմանել՝ 90 տոկոս և ավելի, իսկ կիրառվող գործակիցը կրկնապատկել ենք՝ 1-ի փոխարեն դարձնելով 2: Որոշակիացրել ենք հարցազրույցը, որը նախկին կարգով բացարձակ անհասկանալի էր, և կար մտավախություն, որ այն կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930